Նազարբաևը հայտարարել է ԵՏՄ–ից Ղազախստանի դուրս գալու հավանականության մասին. ԶԼՄ-ներ

Նազարբաևը հայտարարել է ԵՏՄ–ից Ղազախստանի դուրս գալու հավանականության մասին. ԶԼՄ-ներ

Tert.am-ը գրել է.

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հավանականության մասին։ ԶԼՄ-ները ենթադրել են, որ այդպես նախագահն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, ով կասկած է հայտնել է ղազախական պետականության վերաբերյալ, գրում է newsru.com-ը։

Աստանայում «Խաբար» հեռուստաալիքին տված հարցազրույցում Նազարբաևը հայտարարել է. «Եթե կանոնները, որոնք նախկինում հաստատվել էին պայմանագրում, չեն կատարվում, ապա Ղազախստանն ունի լիարժեք իրավունք հրաժարվել է Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից։ Աստանան երբեք չի լինի այնպիսի կազմակերպությունների կազմում, որոնք սպառնալիք են ներկայացնում Ղազախստանի անկախությանը»։

«Մեր անկախությունը՝ մեր ամենաթանկ գանձն է, որի համար պայքարել են մեր պապերը։ Նախևառաջ, մենք երբեք չեն հանձնի մեր անկախությունը, երկրորդ, մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ այն պահպանելու համար»,- ասել է Նազարբաևը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում