Էրդողանը կատարում է ԱՄՆ ԿՀՎ գործակալի գրածները. «Ալ Ջազիրա»

Էրդողանը կատարում է ԱՄՆ ԿՀՎ գործակալի գրածները. «Ալ Ջազիրա»

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ պաշտոնում իր առաջին հարցազրույցը տվել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի ապագայի մասին հեռուստաալիքի հաղորդավարի տված հարցին Էրդողանը թուրքական հասարակության մեջ աղմուկ առաջացնելու պատճառ դառնալու պատասխան է տվել: «Ապագա գործընթացը կառուցելու ենք խիստ տարբերվող կերպ: Դրա անունը նոր Թուրքիա է: Նոր Թուրքիան, բն ական է, որ տարբեր է լինելու», – ասել է Էրդողանը:

«Ալ Ջազիրա»-ն հայտնել է, որ Թուրքիայում աղմուկի պատճառ դառնալու հարցն այն է, որ Նախագահի հարցազրույցի ժամանակ նա մի քանի անգամ արտահայտել է «նոր Թուրքիա» եզրույթը, որը պատկանում է «Նոր Թուրքիայի Հանրապետություն» գրքի հեղինակ, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) Թուրքիայի գծով բաժնի ղեկավարի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Գրեհեմ Ֆյուլերին. 2008 թվականին հրատարակված գիրքը բաղկացած է եղել «Քեմալիզմը մեռավ», «Թուրքիան պետք է ամուր կառչի չափավոր իսլամից» կարծիքներից եւ մեծ աղմուկ էր առաջացրել այդ երկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում