Forbes. Արեւմուտքն ունի Ռուսաստանի կարիքը` Ադրբեջանում բռնապետությունը տապալելու համար

Forbes. Արեւմուտքն ունի Ռուսաստանի կարիքը` Ադրբեջանում բռնապետությունը տապալելու համար

Forbes-ը Ալիեւի ռեժիմը նույնացրել է Հյուսիսային Կորեայի բռնապետության հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայում ստեղծված իրավիճակին արված անդրադարձում հանդեսը Արեւմուտքից պահանջել է շարունակել ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Այդուհանդերձ, հանդեսը գտնում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում կայունացնող դերակատարություն ունի եւ Արեւմուտքը պետք է օգտվի իր կայուն քաղաքական գործընկերոջ հնարավորություններից Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում իսլամիստների ռազմական գործողությունները դադարեցնելու համար:

Հանդեսը գրում է, որ որպես շուկա, էներգակիրների աղբյուր, ինչպես նաեւ Սիրիայում, Իսրայելում հակամարտությունները, Իրաքում, Աֆրիկայում իսլամիստների ռազմական գործողությունները դադարեցնելու համար կայուն քաղաքական գործընկեր, Հյուսիսային Կորեայում ու Աֆրիկայում բռնապետներին մեկուսացնելու, իշխանությունից հեռացնելու համար Արեւմուտքն ունի Ռուսաստանի կարիքը եւ պետք է օգտվի այդ հնարավորությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում