Աշոտ Մկրտչյանը նշանակվել է ԿԲ խորհրդի անդամ

Աշոտ Մկրտչյանը նշանակվել է ԿԲ խորհրդի անդամ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետով՝ որոշում եմ Աշոտ Մկրտչային նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով»,- Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նշված է Սերժ Սարգսյանի հրամանագրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում