Վերին Լարսի ավտոճանապարհը բացվել է

Վերին Լարսի ավտոճանապարհը բացվել է

ՀՀ ԱԳՆ-ն ֆեյսբուքայն էջը տեղեկացնում է. «Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը քիչ առաջ բացվել է և գործում է»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ’ Դարիալի կիրճի ավտոճանապարհը բացվել է: Ինչպես հաղորդել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը’ այսօրվա ընթացքում ավտոմեքենաները կկարողանան շարժվել սահուն կերպով, իսկ օգոստոսի 30-ի 18:00-ից մինչ հաջորդ օրվա 07:00-ն, ելնելով անվտանգությունից, «Լարս»-ի մաքսակետում կլինեն սահմանափակումներ:

Ավտոմեքենաների շարժը կիրականացվի պարեկային ոստիկանության համակարգման միջոցով:

Վրաստանի վարչապետն այցելել էր Դարիալի կիրճ’ ծանոթացել ստեղծված իրավիճակին: Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարականով’ սողանքի հետևանքով տուժած ճանապարհի և մաքսակետի վերականգնման աշխատանքներն ընթացել են ինտենսիվ ռեժիմով: Տեղում մոբիլիզացվել են անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք կշարունակեն աշխատանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում