ՌԴ-ում աշխատանքային միգրանտները պետք է ունենան բժշկական ապահովագրություն

ՌԴ-ում աշխատանքային միգրանտները պետք է ունենան բժշկական ապահովագրություն

ՌԴ կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել 2014թ. փետրվարի 12-ին ընդունած աշխատանքային միգրանտների մասին օրենքում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, կառավարությունն առաջարկում է հստակեցնել օտարերկրյա աշխատանքային միգրանտների աշխատանքային պայմաններն ու բժշկական օգնության տրամադրման հարցը:

Առաջարկվում է, որ աշխատանքային միգրանտները պետք է ունենան բժշկական ապահովագրություն: Աշխատանքային հարաբերությունների դադարեցնելու մասին էլ աշխատողը պետք է գործատուին տեղեկացնի գրավեր տեսքով’ ազատման դիմումը ստորագրելուց երեք օր առաջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում