«Սպորտով եմ զբաղվում ու լեզուներ սովորում». Հակոբ Ինջիղուլյանը խոսել է հարազատների հետ. «ԳԱԼԱ»

«Սպորտով եմ զբաղվում ու լեզուներ սովորում». Հակոբ Ինջիղուլյանը խոսել է հարազատների հետ. «ԳԱԼԱ»

Galatv.am-ը գրել է.

ակոբ Ինջիղուլյանի հարազատներն արդեն կապ են հաստատել վերջինիս հետ, խոսել ընտանեկան ու անձնական թեմաներով: Այս մասին ԳԱԼԱ-ին հայտնեց Հակոբի եղբայրը՝ Հարութ Ինջիղուլյանը:

«Խոսեցինք ընտանեկան թեմաներով, իր առողջական վիճակից, անձնական: Հակոբն ասաց, որ շատ լավ է, սպորտով է զբաղվում, լեզուներ է սովորում ու ձայնից զգացվեց, որ արդեն իր վիճակը լավ է՝ բնականաբար ազատության մեջ լավ պետք է լինի արդեն»:

Հարութն ասաց նաև, որ ընտանիքում բոլորը հանգիստ են արդեն, որովհետև գիտեն, որ Հակոբի մոտ ամեն ինչ լավ է, բացարձակ ոչ մի խնդիր չկա:
«Հակոբն ասեց, որ դեռ չի հասել այն երկիր, որտեղ որ պետք է հանգրվանի: Կարևորն ասեց, որ ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա»:

Հակոբի եղբայրը նշեց, թե իրենց համար տվյալ պարագայում կարևոր չէ, թե ուր է գնում, ինչ երկիր, երբ կհասնի, կարևորն այն է, որ ինքն արդեն ազատության մեջ է. «Կարևորը, որ Ադրբեջանում չի ու ազատության մեջ է»:

Հայաստանի գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկրի հետ կապված ինֆորմացիան գաղտնի է պահվում թե Հայաստանի, և թե Ադրբեջանի իշխանություններից:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում