«Հրապարակ». Հայաստանի քաղաքական վերնախավն այս տարի մեկ օր առաջ է սկսելու տոնել Արցախի անկախության հռչակման 23-րդ տարեդարձը

«Հրապարակ». Հայաստանի քաղաքական վերնախավն այս տարի մեկ օր առաջ է սկսելու տոնել Արցախի անկախության հռչակման 23-րդ տարեդարձը

«Սեպտեմբերի 1-ին խորհրդարանական պատվիրակությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գլխավորությամբ կմեկնի Արցախ: Տոնական միջոցառումների շարքում այդ օրը տեղի կունենա երկրաբանական թանգարանի բացումը: Խորհրդարանի պատվիրակությունում ներկայացված կլինեն պատգամավորներ բոլոր խմբակցություններից, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, ԲՀԿ-ից՝ Տիգրան Ուրիխանյանը, ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանը, ինչպես նաև արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը: Պատգամավորներն Արցախ կմեկնեն այս անգամ ոչ թե ուղղաթիռով, այլ մեքենաներով:

Իսկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 2-ին, Արցախ կմեկնի նաև Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը»,–գրում է թերթը՝ ավելացնելով, որ իրենց տեղեկություններով, նախատեսվում են նաև զինվորական շքերթ և ռազմա-տեխնիկայի ցուցադրություն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում