«Առավոտ». Մենք՝ հայաստանցիներս, չենք հասկանում, թե ինչպիսի երկրում է մեզ բախտ վիճակվել ապրել

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Վերջերս panorama.am-ում կարդացի հարցազրույց ֆինն ուղղափառ հոգևորական Սերաֆիմ Սեպալայի հետ, որը, պարզվում է, 500 էջանոց գիրք է գրել՝ մեր մշակույթին նվիրված, և հիմա էլ նոր գիրք է, պատրաստում՝ Հայոց ցեղասպանության մասին: Նա ասում է. «Հայաստանը Միջին Արևելքի մշակույթների վերջին անկյունն է, որտեղ հին քրիստոնեական ավանդույթները դեռևս պահպանվում են ողջ մշակույթի մեջ՝ օպերաներից մինչև սրբավայրերը»: Սեպալան, ինչպես և բազմաթիվ այլ օտարազգիներ, Հայաստանը համարում է իր հոգևոր հայրենիքը:

Նման խոստավանությունները կարդալիս՝ ես հերթական անգամ համոզվում եմ, թե որքան մենք՝ հայաստանցիներս, չենք հասկանում, թե ինչպիսի երկրում է մեզ բախտ վիճակվել ապրել, դեռ որքա՜ն մենք պետք է կարդանք, ուսումնասիրենք և, ամենակարևորը՝ գիտակցենք, որպեսզի փորձենք ինքներս մեզ հասկանալ: Կենցաղային մեր մանր «դարդուցավերը», պարբերական փնթփնթոցները մեզ շատ են խանգարում: Ինչպես ծովափին բնակվող մարդիկ բնության հրաշք չեն համարում ծովը և հոգու խորքում զարմանում են, թե ինչ են այդ ջրի մեջ գտել հազարավոր զբոսաշրջիկները, այնպես էլ մենք չենք գնահատում մեր օդը տոգորող հոգևոր աուրան, որը ծովից ավելի թանկարժեք է և հազվագյուտ»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում