Ալիևը զանգահարել է Դավութօղլուին

Ալիևը զանգահարել է Դավութօղլուին

Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը շտապել է շնորհավորել Ահմեդ Դավութօղլուին’ Թուրքիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:  Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ալիևը հաջողություն է մաղթել Դավութօղլուին ստանձնած նոր պաշտոնում: Թուրքիայի նորանշանակ վարչապետն էլ շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և ուշադրության համար:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը համոզմունք են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերությունները կշարունակվեն և կզարգանան բոլոր ոլորտներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում