Քննարկվել են ՊՆ-ՄԻՊ համագործակցության զարգացման հեռանկարները

Քննարկվել են ՊՆ-ՄԻՊ համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն oգոստոսի 29-ին ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և Պաշտպանի’ զինծառայողների իրավունքների հարցերով նորանշանակ տեղակալ Արմեն Գրիգորյանին: Սեյրան Օհանյանը Պաշտպանի տեղակալին շնորհավորել է պատասխանատու պաշտոնն ստանձն ելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊՆ-ՄԻՊ համագործակցության զարգացման հեռանկարները և ի հայտ եկող խնդիրներին համատեղ օպերատիվ արձագանքելու կարողությունների կատարելագործման հետ կապված հարցեր: Քննարկվել են նաև պաշտպանության նախարարության կողմից զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ կարևորվում է ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ ՊՆ ներքին ուժերով զինված ուժերում մարդու իրավունքների, փողոցային բարքերի դեմ պա յքարի, զինվորական կոլեկտիվների կառավարման և այլ հարցերով ուսումնական ձեռնարկների, ուղեցույցների մշակումը և իրազեկվածության բարձրացման միջոցառումների անցկացումը, որտեղ օմբուդսմենի ինստիտուտը ևս կարող է դերակատարում ունենալ:

Հանդիպման ավարտին նշվել է, որ համագործակցության առկա վիճակն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է, սակայն անհրաժեշտ է ընդլայնել և ինստիտուցիոնալ մակարդակի բերել համակարգային լուծում պահանջող խնդիրների ուղղությամբ ջանքերի համադրումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում