«Միկա» մարզադաշտը պարտքի դիմաց հանձնվեց ՀՀ ֆինանսների նախարարությանը

«Միկա» մարզադաշտը պարտքի դիմաց հանձնվեց ՀՀ ֆինանսների նախարարությանը

Պետությանն ունեցած 9 միլիարդ դրամի պարտքը չվճարելու համար «Միկա քորփորեյշն» ընկերությանը պատկանող «Միկա» մարզահամալիրը, որը գտնվում է Երևանի Մանանդյան 11 հասցեում, փոխանցվեց ՀՀ ֆինանսների նախարարությանը: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը։ ՀՀ կառավարությունը որոշումն ընդունեց։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ավելի մանրամասն քննարկել գործարքը, որպեսզի պետությունն այս գործընթացից չտուժի:

Հիշեցնենք, որ «Միկա» մարզադաշտը հանվել էր աճուրդի ու մեկնարկային գինը 9 մլրդ դրամ էր, աճուրդի վերջին օր էր սահմանվել սեպտեմբեի 4-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում