Գարիբաշվիլին անձամբ կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Գարիբաշվիլին անձամբ կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին օգոստոսի 28-ին ուղևորվելու Է Թուրքիա, որտեղ ներկա կգտնվի հանրապետության նորընտիր նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի պաշտոնակալման արարողությանը:

Գարիբաշվիլին Թուրքիա կմեկնի Էրդողանի անձնական հրավերով: Երդմնակալման արարողությունից բացի, Անկարայում ծրագրված Է Գարիբաշվիլիի և Էրդողանի հանդիպումը:

Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն պարզաբանել Է, որ Էրդողանի պաշտոնակալմանը կմասնակցի Գարիբաշվիլին, քանի որ նա դեռևս այցով չի եղել Թուրքիայում՝ ի տարբերություն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, որն այս տարի արդեն պաշտոնական հանդիպումներ Է անցկացրել Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում