Freedom House -ը քննադատել է Թուրքիային

Freedom House -ը քննադատել է Թուրքիային

Ամերիկյան Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց Թուրքիայում համացանցի սահմանափակումների վերաբերյալ: Զեկույցում արձանագրվել է, որ համացանցի օգտագործման տեսանկյունից Թուրքիան պետք է համարել փակ երկիր: Նկարագրելով երկրում համացանցի ազատությունը’ Freedom House-ը նշել է, որ այն նման է «պատերազմական դաշտի»: Ըստ կազմակերպության եզրահանգման’ Թուրքիայում պետական մարմիններն իրենց գործողություններով և համացանցի սահմանափակմամբ փորձում են սահմանափակել երկրում առկա հեղափոխական զանգվածների գերծունեության շրջանակը:

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մայիսին ևս հրապարակել էր զեկույց Թուրքիայի վերաբերյալ: Այդ անգամ այն անդրադարձել էր երկրում մամուլի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին և լրատվամիջոցների գրաքննությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում