Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրներից է հայկական հարցը. Դավութօղլու

Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրներից է հայկական հարցը. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետի թեկնածու Ահմեդ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր համագումարում կուսակցության նախագահ ընտրվելուց հետո ներկաներին է ներկայացրել իր 9 կետանոց մանիֆեստը:

Ինչպես հայտնում է թուրքական Milliyet-ը, իշխող կուսակցության նոր նախագահն իր 9 կետանոց մանիֆեստում ներկայացրել է կուսակցության առաջիկա նպատակները, որոնց թվում է քրդական հարցի կարգավորումը, Ֆեթուլլա Գյուլենի շարժման դեմ պայքարը, արդարադատության համակարգի բարեփոխումները, մշակութային, տնտեսական բարեփոխումներն ու արտաքին քաղաքականությունը:

Մանիֆեստում արտաքին քաղաքականության մասին մի քանի տողում նշվել է միայն հայկական և կիպրական խնդիրների մասին:

«Թուրքիայի ամբողջ արտաքին քաղաքական օրակարգը կազմված է Հայկական հարցից և Կիպրոսի հարցից: Երբեք չենք հրաժարվելու մեր հիմնական սկզբունքներից»,- հայտարարել է Դավութօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում