ՊՆ մամուլի խոսնակն ընդունեց մարտահրավերը. գումարը կփոխանցի Այեգապարի պատի շինարարությանը

ՊՆ մամուլի խոսնակն ընդունեց մարտահրավերը. գումարը կփոխանցի Այեգապարի պատի շինարարությանը

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ես վերջին օրերին մի քանի առաջարկ ստացա մասնակցել մի ակցիայի, որը չգիտես ինչու, կոչվում է մարտահրավեր: Ես այդ բառը հասկանում եմ միայն դասական, ասպետական իմաստով’ մասնակցել սառցակալման կամ դրա փոխարեն գումար փոխանցել: Ես կգերադասեմ փոխանցել գումար, բայց ոչ թե այդ հիվանդության բուժման համար, որին գումարների փոխանցման պակաս չի լինիհաստատ’ հաշվի առնելով համաշխարհային մեծությունների մասնակցությունը: Ես այդ գումարը կփոխանցեմ Տավուշի մարզի Այգեպար գյուղում կառուցվող պատի շինարարությանը’ դպրոցականների կյանքը փրկելու համար: Եվ իմ կողմից էլ կոչ եմ անում, որ շատերը դա անեն: Նաեւ այդ մարզի շատ երեխաների համար համապատասխան գրենական պիտույքներ, հագուստ ու այլ տիպի օգնություն կազմակերպեն, որի կարիքը կա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում