«Հայկական ժամանակ». «CPS»-ը չի վաճառվում ոչ «Ռոսնեֆտին», ոչ էլ որևէ այլ կազմակերպության կամ անհատի

«Հայկական ժամանակ». «CPS»-ը չի վաճառվում ոչ «Ռոսնեֆտին», ոչ էլ որևէ այլ կազմակերպության կամ անհատի

«CPS» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից «Հայկական ժամանակի» երեկվա համարում տպագրված լուրի կապակցությամբ ստացվել է ստորև բերվող հերքում-հայտարարությունը: Թերթն իր կողմից նշում է, որ նյութը հրապարակելուց առաջ իրենց թղթակիցը զանգահարել է CPS ընկերություն և մեկնաբանություն խնդրել շրջանառվող լուրերի կապակցությամբ, թողել հարցով զբաղվող լրագրողի կոնտակտները մեկնաբանությունը փոխանցելու համար: Իրենց հարցումները, սակայն, որևէ արձագանք չեն ստացել:

«Տեղեկացնում ենք ձեզ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված այն լուրը, թե իբր ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը բանակցում է մեր ընկերության հետ բենզալցակայանների ցանցը և մեծածախ առևտրի բազաները գնելու նպատակով, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը:

«CPS»-ը ոչ «Ռոսնեֆտի», ոչ էլ որևէ այլ կազմակերպության կամ անհատի հետ նման գործարքի շուրջ չի բանակցում և մտադրություն էլ չունի բանակցելու»։

Հերքումն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում