«168 ժամ». Հայաստանի քաղաքական կյանքի մասին բոլոր խոսակցությունները սկսվում ու ավարտվում են «մեռած» բնորոշմամբ

«168 ժամ». Հայաստանի քաղաքական կյանքի մասին բոլոր խոսակցությունները սկսվում ու ավարտվում են «մեռած» բնորոշմամբ

«Չնայած ամառն օրացույցային առումով մոտենում է ավարտին, սակայն քաղաքական կյանքում դեռևս, մեղմ ասած, աշխուժություն չի նկատվում: Չի նկատվում անգամ աշխուժության, առավել ևս՝ թեժացման միտում: «Մեռած վիճակ», սա քաղաքական կյանքի վերաբերյալ ցանկացած քննարկման, զրույցի հիմնական եզրահանգումն է: Այն դեպքում, երբ Հայաստանում առկա տասնյակ, մի քանի տասնյակ ներքին խնդիրներն ու արտաքին մարտահրավերները քաղաքական ուժերի համար պետք է 24-ժամյա զբաղմունք լինեին: Բայց չեն: Որովհետև մի կողմից՝ քաղաքական ուժերն ուժեր չեն, կամ եթե անգամ ե՛ն, ապա՝ ոչ քաղաքական:

Այս իներցիոն անգործության համատեքստում, իհարկե, առանձին ակտիվացումներ ու պասիվացումներ արձանագրվում են, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը հանգում է նրան, որ Հայաստանում իշխանությունն անում է այն, ինչ ուզում է, իսկ ոչ իշխանությունը չի անում այն, ինչ ուզում է հասարակությունը: Որովհետև ստիպված է անել այն, ինչ ուզում է ոչ իշխանական ուժերի թվում ամենամեծ իշխանությունն ունեցողը՝ ԲՀԿ-ն: Վերջինս էլ, ինչպես ցույց է տվել կյանքը, անում է այն, ինչ ուզում է իշխանությունը: Դրա համար էլ Հայաստանի քաղաքական կյանքի մասին բոլոր խոսակցությունները սկսվում ու ավարտվում են «մեռած» բնորոշմամբ, որովհետև իշխանությունը վաղուց այդպիսին է դարձրել պետությունը, որը դեռևս գոյատևում է իներցիայով: Ինչպես ոչ իշխանական ուժերը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում