Արցախում ծառայող շարքային Սերյոժա Ամիրյանի խորհուրդը ծնողներին և ժողովրդին (տեսանյութ)

Արցախում ծառայող շարքային Սերյոժա Ամիրյանի խորհուրդը ծնողներին և ժողովրդին (տեսանյութ)

Tert.am-ը գրել է.

Արցախի հյուսիս-արևելյան ուղղության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Սերյոժա Ամիրյանը, ով երկու ամիս է ինչ բանակում է, խորհուրդ է տալիս իր հարազատներին և ամբողջ ազգին հանգիստ լինել, քանի որ իրենք հենց այդ հանգստության և երկրի խաղաղության համար են այսօր ծառայում:

«Ծառայում ենք ժողովրդի համար, ամենակարևորը՝ հանգիստ լինեն, իրենց հանգստության համար ենք ամեն ինչ անում ու փորձում ենք մեր երկրի խաղաղությունն ամեն կերպ պահել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Տղան, ով դեռ դիրքեր չի բարձրացել, արդեն խոսում է սահման պահելու պատասխանատվության մասին. «Պատասխանատվությունը մեծ է, իսկ ծառայելու վայրն ավելի է լրջացնում զինվորին: Ծառայությունը մեզ համակերպում է բոլոր դժվարությունների հետ»:

 

Անբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում