Թուրք սահմանապահները ջիհադականներին Սիրիա են անցկացնում 10 դոլար կաշառքի դիմաց

Թուրք սահմանապահները ջիհադականներին Սիրիա են անցկացնում 10 դոլար կաշառքի դիմաց

Ամեն օր Թուրքիայից Սիրիա են անցնում 20-ից ավելի ջիհադականներ: Թուրք սահմանապահները նրանց Սիրիա են թողնում անցնել 10 դոլար կաշառքի դիմաց: 

Թերթի թղթակից Սեմ Գրինհիլը պարզելու համար, թե ինչպես են իսլամիստ ահաբեկիչները Թուրքիայի վրայով անցնում Սիրիա, մեկնել է թուրք-սիրիական սահմանամերձ Այնթապի եւ Հաթայի շրջաններ եւ տեղում բացահայտել «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչկան խմբավորման կազմը թուրքական կողմից համալրելու իրողությունը:

Գրինհիլը գրում է, որ տարբեր երկրներից ժամանած ջիհադականները Թուրքիայի տարածքով հանգիստ կերպով անցնելով Սիրիա’ միանում են ԻԼԻՊ-ին:

Նրա խոսքով, սահմանում թուրք զինվորները հազվադեպ են երեւում: Սահմանապահները 10 դոլար կաշառքի դիմաց աչք են փակում այն բանի վրա, որ Սիրիա են անցնում ջիհադականներ, որոնք սահմանը հատելուց 48 ժամ հետո ԻԼԻՊ-ի ղեկավարների կողմից ընդունվում են ջիհադական ուսուցման ճամբաներ:

Գրինհիլը, ով թուրք-սիրիական սահմանակետերը անվանում է «Ջիհադի դուռ» կամ «Ջիհադի էքսպրես», հայտնում է, որ ամեն օր այդ սահմանակետերով 20-ից ավելի իսլամիստ մարտիկներ են անցնում Սիրիա եւ միանում ԻԼԻՊ-ին եւ այլ ահաբեկչական խմբավորումների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում