Ալիևի Twitter-յան ռազմատենչությունը փոխարինվել է մշակութային գրառումներով

Ալիևի Twitter-յան ռազմատենչությունը փոխարինվել է մշակութային գրառումներով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ Twitter-ում գրառումներ կատարելու շքերթը շարունակվում է: Եթե մինչ այս մեր հարևան երկրի նախագահը աչքի էր ընկնում իր ռազմատենչ հայտարարություններով, ապա այսօրվա գրառումները հիմնականում մշակութային ուղղվածություն ունեն, որտեղ ներկայացվում է Ադրբեջանի ծաղկուն մշակույթն ու նրա վերջին ձեռքբերումները:

Օրինակ գրառումներից մեկում նշված է. «Ճարտարապետական շինությունները   ցուցադրում են ժամանակակից Ադրբեջանի ուժն ու զարգացումը»:

Վերջինս զերծ չի մնացել անկախության թեմայից` գրելով. «Անկախությունը մեր մեծագույն ձեռքբերումն է և արժեքը:Մենք պաշտպանում ենք և շարունակելու ենք պաշտպանել մեր անկախությունը ուժերի ողջ կարողությամբ»:

Կարծես թե Ալիևը համոզվել է, որ ռազմատենչ հայտարարություններն ընդամենը աշխարհի ծիծաղն են շարժում և ոչ այլ ինչ են , քան ինքնախաբեություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում