Էրդողանը հրաժարական է տվել

Էրդողանը հրաժարական է տվել

Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ նիստի ժամանակ հրաժարական է տվել կուսակցության ղեկավարի պաշտոնից: Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավար է ընտրվել դեռ գործող արտաքին գործերի նախարար և ապագա վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքիայի իշխող կուսակցության’ դեռևս շարունակվող արտահերթ նիստի ժամանակ Դավութօղլուն, որպես առաջադրված միակ թեկնածու, կուսակցության կողմից ընտրվելու է նաև որպես երկրի վարչապետ:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա օգոստոսի 10-ին կայացած ընտրություններում ընտրվել է երկրի նախագահ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում