Վրաստանում հայտնաբերվել է Դարիալի կիրճում զոհված վրացու դին

Վրաստանում հայտնաբերվել է Դարիալի կիրճում զոհված վրացու դին

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման բաժանմունքի աշխատակիցները երկարատև որոնումներից հետո կարողացել են հայտնաբերել Դարյալի կիրճում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհված վրացու դին: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայն» պարբերականը:

Սողանքը խլել էր ոչ միայն վերոնշյալ վրացու, այլ նաև մեկ թուրքի կյանքը, ում մարմինն օգոստոսի 22-ին Թերեք գետը տարել էր Ռուսաստանի Դաշնության տարածք:

Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին սողանք է տեղի ունեցել: Նախնական տվյալներով’ սողանքից տուժողներ չեն եղել: Կազբեկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիվի Կիրիկաշվիլին հայտնել է, որ սողանքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ եղել էր 2014 թվականի մայիսին: Ռազմավիրական ճանապարհը ժամը 22:45-ից Վրաստանի հատվածում ավտոմեքենաների երթևեկության համար փակվել է: Նախնական հաշվարկներով’ սահմանային անցակետին հասցված վնասը գնահատվում է 3 մլն ԱՄՆ դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում