Ինչ են խոսել Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ժամանակ

Ինչ են խոսել Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ժամանակ

Օգոստոսի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը’ արգենտինական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հեկտոր Տիմմերմանի հետ։

Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են հուլիսին ՀՀ Նախագահի’ Արգենտինա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Էդվարդ Նալբանդյանն ու Հեկտոր Տիմերմանը կարևորել են երկու երկրների արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում