Ադրբեջանում սոցիալական պայթյուն է սպասվում. Բաքվի շուկաները դատարկվում են

Ադրբեջանում սոցիալական պայթյուն է սպասվում. Բաքվի շուկաները դատարկվում են

Արեւմտյան երկրների դեմ Ռուսաստանի պատժամիջոցները Ադրբեջանին կանգնեցրել են սոցիալական պայթյունի առաջ: Շուկաներում պտուղ-բանջարեղենի գներն այնքան են աճել, որ կարող է երկրում սոցիալական պայթյունի պատճառ դառնալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:

Թերթի թղթակցի կողմից Բաքվի շուկաներում վերջին մեկ շաբաթվա ընթացքում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ադրբեջանցի մատակարարների կողմից ապրանքները ռուսական շուկաներ ուղղորդելու պատճառով Բաքվի միրգ-բանջարեղենի շուկաներում գները վերահսկողությունից դուրս են եկել, որոշ շուկաներ իսպառ դատարկվել են, հերթը հասել է մսին եւ կաթնամթերքին:

Թերթի թղթակիցը պարզել է, որ Բաքվի շուկաներում պտուղ-բանջարեղենի գները 1,5-2,5 անգամ աճել են, ապրանքների խիստ պակաս է զգացվում: Շուկաների առեւտրականները խիստ դժգոհ են, որ իշխանությունները որեւէ քայլ չեն ձեռնարկում խնդիրը կագավորելու համար:

Փորձագետ Վահիդ Մառամովը թերթին հայտնել է, որ արդեն ուշ է ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ որեւէ միջոցառում ձեռնարկեու համար: Նրա խոսքով, սպասվող սոցիալական պայթյունից խուսափելու համար իշխանությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի արտասահմանից սննդամթերք, միրգ-բանջարեղեն ներկրելու համար», -ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում