Էրդողանի երդմնակալությանն ԱՄՆ-ը կներակայանա դեսպանատան խորհրդականի մակարդակով

Էրդողանի երդմնակալությանն ԱՄՆ-ը կներակայանա դեսպանատան խորհրդականի մակարդակով

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացված կլինի Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան խորհրդական Ջես Բեյլիի (Jess Baily) մակարդակով: Այս մասին  տեղեկացնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Թուրքիայի’ պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ ընտրված նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին: Մինչ այժմ Թուրքիայի նախագահին ընտրում էր այդ երկրի խորհրդարանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում