Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը

Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը

Վթարավերականգնողական աշխատանքների կատարման արդյունքում այսօր՝ օգոստոսի 27-ին’ առավոտյան ժամը 10:45-ից, վերսկսվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարով Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը: Այս մասին  տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 27-ին’ առավոտյան ժամը 05:00-ից, ժամանակավորապես դադարեցվել էր Հայաստան բնական գազի մատակարարումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում