Ֆրանսիացի երկրպագուները սկսել են բոյկոտել Ադրբեջանը

Ֆրանսիացի երկրպագուները սկսել են բոյկոտել Ադրբեջանը

Ֆրանսիական Լանս ֆուտբոլային ակումբի երկրապագուները, որի տերը ադրբեջանցի օլիգարխ Հաֆեզ Մամեդովն է, մտադիր են բոյկոտել Ադրբեջանի գովազդը իրենց սիրելի թիմի մարզաշապիկների վրա:

Ինչպես տեղեկացնում են ֆրանսիական լրատվամիջոցները, նրանք բարկացած են այն փաստից, որ տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել է ընդամենը հինգ օր, սակայն ադրբեջանցի օլիգարխի կողմից խոստացված չորս միլիոն եվրոն այդպես էլ չի նստել ակումբի հաշվին:

Ակումբի երկրպագուներից մեկը’ Ուիլյամ Կազնովսկին ֆեսյբուքյան իր էջում կոչ է արել բոյկոտել շապիկների վրայի Azerbaijan Land of Fire գրությունը:

Մեղադրելով ակումբի ղեկվարությանը և Հաֆեզ Մամեդովին ստախոսության մեջ, նա կոչ է արել երկրպագուներին ժապավենով փակել գովազդը:

Լանս ակումբի ղեկավար Ժերվե Մարտելը հույս է հայտնում, որ այդ գումարը կնստի ակումբի հաշվին, քանի որ այժմ նա բանակցություններ է տանում ադրբեջանական կառավարության հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում