Ադրբեջանում 28 հազար հաշվառված թմրամոլ կա

Ադրբեջանում 28 հազար հաշվառված թմրամոլ կա

Վերջին 14 տարիներին Ադրբեջանի բժշկական-պորֆիլակտիկ հաստատություններում հաշվառված թմրամոլների թիվն աճել է ավել քան երկու անգամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով’ հաշվառման վերցված թմրամոլների թիվը 2000 թվականին կազմել է 14 հազար 10 մարդ, իսկ 2013 թվականին’ արդեն 28 հազար 376:

Ընդ որում, 2013 թվականին առաջին անգամ «թմրամոլություն» ախտորոշմամբ հաշվառման է վերցվածների թիվը կազմել է 1509: Ադրբեջանում աճել է նաեւ հաշվառման վերցված հարբեցողների եւ ալկոհոլային հոգեկան խանգարումներով հիվանդների թիվը’ 2000 թվականի 19 հազար 591 մարդուց 2013 թվականին դառնալով 21 հազար 584 մարդ: Նրանից 879-ն անցյալ տարի հաշվառման են վերցվել առաջին անգամ: 2000 թվականին գրանցված թունամոլների թիվը 104-ից 2013 թվականին դարձել է 130:

Ադրբեջանում աճում է նաեւ գրանցված հոգեկան հիվանդների թիվը: Այսպես, եթե 200 թվականին բժշկական-պրոֆիլակտիկ հաստատություններում հաշվառված է եղել 97 հազար 279 մարդ, ապա 2013 թվականին նրանց թիվը կազմել է 124 հազար 134 մարդ:

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն’ 2014 թ-ին այդ երկրում արդեն 183 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 13-ը անչափահասներ են եղել:12 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում