Օգոստոսի 27-ին ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի գազամատակարարում

Օգոստոսի 27-ին ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի գազամատակարարում

Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 27-ին’ առավոտյան ժամը 05:00-ից, ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պաշտոնապես տեղեկացրել է Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում