Մինսկում սկսվել է Ուկրաինային նվիրված խորհրդաժողովը

Մինսկում սկսվել է Ուկրաինային նվիրված խորհրդաժողովը

Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի  նախագահների և Եվրոպական միության ներկայացուցիչների հանդիպումն արդեն սկսվել է Մինսկի Անկախության պալատում: Այդ մասին տեղեկացնում է Интерфакс-ը:

Կողմերը մտադիր են քննարկել տնտեսական հարաբերությունների հետագա ընթացքը Կիևի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո:

Բացառված չէ, որ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն ՈՒկրաինայում ներքին ճգնաժամի հաղթահարման ուղիները:

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն բանակցություններից առաջ ողջունել են միմյանց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում