Թուրքիայի նախկին նախագահը կանչվել է ցուցմունք տալու

Թուրքիայի նախկին նախագահը կանչվել է ցուցմունք տալու

Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը պետական հեղաշրջման փորձ իրականանցելու գործում վկայություն տալու համար կանչվել է ցուցմունք տալու: Այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:

Անկարայի ծանր հանցագործութունները քննող 5-րդ դատարանը Դեմիրելի փաստաբանի միջնորդությամբ նրան կանչել է ցուցմունք տալու 1997 թվականի փետրվարին իրականացված ռազմական հեղաշրջման գործով:

2013 թվականի սեպտեմբերին Էրզրումի քրեական դատարանը Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի դեմ մեղադրանք էր ներկայացրել 1997 թվականի փետրվարի 28-ի ռազմական հեղաշրջմանը մասնակցելու հիմնավորմամբ:

1997 թվականի ռազմական հեղաշրջումը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ չորրորդն է 1960, 1971, 1980 թ. հեղաշրջումներց հետո: Այն հայտնի է «հետմոդեռնիստական հեղաշրջում», ինչպես նաև «թավշյա հեղաշրջում» անուններով, քանի որ ի տարբերություն նախորդ անգամների զինվորականությունն այս անգամ բռնի ուժ չկիրառեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում