Թունելների հսկայական ցանց` Անիի ավերակների տակ. Հայտաբերվել է 823 ստորգետնյա կառույց

Թունելների հսկայական ցանց` Անիի ավերակների տակ. Հայտաբերվել է 823 ստորգետնյա կառույց

PanARMENIAN.Net – Ներկայիս Թուրքիայի Կարս նահանգի տարածքում գտնվող հնագույն Անի քաղաքի տակ ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման արդյունքում թունելների հսկայական ցանցեր են բացահայտվել:

Կարսի Կովկասյան համալսարանի կազմակերպած «Անի-Կարս միջազգային սիմպոզիումի» ընթացքում հետազոտող Սեզաի Յազիջին հայտարարել է, որ հայտնաբերել են գաղտնի ջրանցքեր, ճգնավորների խուցեր, մեդիտացիայի սենյակներ, հսկայական միջանցքներ, թունելների հսկայական ճյուղավորումներ և այլն:Երբեմնի հզոր քաղաքը’ Հայաստանի Բագրատունիների արքայատոհմի մայրաքաղաք Անին այսօր լքված է, հաղորդում է Hurriyet Daily News կայքը:
Անի քաղաքի ավերակների տակ արդեն իսկ հայտնաբերվել են 823 ստորգետնյա կառույց, որոնց ընդհանուր երկարությունը մոտ 500 մետր է: Այս ենթակառուցվածքների մեծ մասն օգտագործվել է որպես պաշտոնյաների առանձնասենյակներ, մյուսներն էլ հանձնված են եղել եկեղեցուն: Հետազոտողները քարտեզագրել են ստորգետնյա շինությունների տեղադրվածությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում