Արտգործնախարարն ընդունեց Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը
Նմանատիպ
Օգոստոսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի անդամներ Բրեթ Բաթին, Լեոն Բենուային և Ռաս Հայբերթին, որոնց ուղեկցում էր «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆին։
Ողջունելով հյուրերին’ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց կանադացի խորհրդարանականների ներդրումը’ հայ-կանադական բարեկամական հարաբերությունների զարգացման, միջպետական համագործակցության խորացման գործում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար’ պատվիրակության անդամները վստահեցրին, որ շարունակելու են գործունեությունը’ ուղղված Հայաստանի և Կանադայի միջև համագործակցության առավել սերտացմանը։
Հանդիպմանը քննարկվեցին հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, մտքեր փոխանակվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ։
Նախարար Նալբանդյանը հյուրերի խնդրանքով ներկայացրեց տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում