«Իրավունք». ՀՅԴ–ն կրկին կոալիցիա մտնելու դեպքում ակնկալում է մինչև երեք նախարարական պորտֆել

«Իրավունք». ՀՅԴ–ն կրկին կոալիցիա մտնելու դեպքում ակնկալում է մինչև երեք նախարարական պորտֆել

Թերթն իր այսօրվա համարի «Բամբասանք» խորագրի ներքո շարունակում է զարգացնել նախորդ համարում տեղ գտած լուրն այն մասին, որ ՀՅԴ-ն ստվերային բանակցությունների մեջ է իշխանության հետ՝ կրկին կոալիցիա վերադառնալու վերաբերյալ:

«Այժմ էլ մեր աղբյուրը հաղորդել է լրացուցիչ մանրամասներ: Այսպես, դաշնակներն ակնկալում են մինչև երեք նախարարական պորտֆել, իսկ ինչ վերաբերում է կոալիցիա վերադառնալու հիմնավորմանը, ապա գլխավոր փաստարկը լինելու է ՀՅԴ-ի վճռորոշ մասնակցությունը սահմանադրական բարեփոխումներին, որն անպայման պետք է պսակվի կառավարման խորհրդարանական մոդելին անցնելով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում