Աբխազիայի տարածքով երկաթուղային տարանցումն անհրաժեշտ Է վերականգնել. Բժանիա

Աբխազիայի տարածքով երկաթուղային տարանցումն անհրաժեշտ Է վերականգնել. Բժանիա

Աբխազիան պետք Է պաշտպանի հանրապետության տարածքով երկաթուղային երթեւեկությունը նախկին Անդրկովկասյան երկաթուղով, որը Ռուսաստանը կկապեր Հայաստանի հետ, ՌԻԱ «Նովոստիին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է Աբխազիայի նախագահության թեկնածու, պետանվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ասլան Բժանիան:

Սակայն, նրա խոսքով՝ այն բանի գնահատումը, թե ինչ կնստի երկաթուղու վերականագնումը, աբխազական կողմը չի կատարել:

«Ես չեմ կարծում, թե դժվար կլինի ֆինանսական միջոցներ հայթայթել դրա համար: Այստեղ կան այլ, ավելի բարդ հարցեր՝ կապված այս ծրագրի իրագործման հետ, ես նկատի ունեմ քաղաքական ասպեկտը: Տասը տարի առաջ ցանկացան վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը, բայց հենց քաղաքական ասպեկտների հետ կապված տարաձայնությունները թույլ չվեցին այն հասցնել մինչեւ վերջ: Բայց այն ժամանակ Աբխազիան ճանաչված չԷր, ուստի մենք կարծում ենք, որ մեզ այժմ կհաջողվի տեղից շարժել այս հիմնախնդիրը»,- ասել Է Բժանիան:

Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունները կկայնանան օգոստոսի 24-ին: Բարձրագույն պետական պաշտոնին, բացի Բժանիայից, հավակնում են ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Ռաուլ Խաջիմբան, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մերաբ Կիշմարիան եւ ներքգործնախարարության նախկին ղեկավար Լեոնիդ Ձապշբան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում