Էստոնիայի նախագահի կինը դավաճանել է ամուսնուն. Տեսանյութ

Էստոնիայի նախագահի կինը դավաճանել է ամուսնուն. Տեսանյութ

Էստոնիայի նախագահի տիկնոջը բռնացրել են երիտասարդի հետ համբուրվելիս: Նրանց նկատել են Տալինի սրճարաններից մեկում: Ականատեսները պատմում են, որ նրանք պահել են իրենց սիրահար զույգի նման: Սկանդալային լուսանկարը հրապարակել է Kroonika ամսագիրը:

«Էստոնիայի առաջին տիկին Էվելին Իլվեսը այդ երեկո մոռացել էր իր կարգավիճակի և ամուսնության մասին և համբուրվել էր երիտասարդ ուղեկցորդի հետ, որի հետ ամբողջ երեկո պարել և գրկախառնվել էր»,- նշում է հրատարակչությունը:

Օգոստոսի 6-ի երեկոյան Komeet սրճարանում երեկույթ է տեղի ունեցել: Նախագահի 47-ամյա տիկնոջ համար սեղան են պատվիրել: Առավոտյան կողմ հյուրերը ցրվել են, սակայն Իլվեսը շարունակել է պարել երիտասարդի հետ:

Էստոնիայի առաջին տիկինը միայն առավոտյան է հեռացել սրճարանից երիտսարդի հետ, ով, ականտեսների կարծիքով, նրանից 20 տարի փոքր է:

Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը այդ ժամանակ Էստոնիայում է եղել: Տեղեկացնենք, որ Էվելինը նրա երկրորդ կինն է, որից ունի մեկ աղջիկ:

 

Տեսանյութն՝ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում