Վթարվել է «Գառնի-Երեւան» ջրատարը. ջուր չի լինելու հետևյալ հասցեներում

Վթարվել է «Գառնի-Երեւան» ջրատարը. ջուր չի լինելու հետևյալ հասցեներում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, այսօր՝ օգոստոսի 22-ին, առավոտյան Նուբարաշենից ոչ հեռու վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը, որի պատճառով դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Կենտրոն վարչական շրջանի’ Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների,Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների,

Էրեբունի վարչական շրջանի’ բացառությամբ’ Արին-Բերդի փողոցի և նրբանցքների ու Արցախի պողոտայի,

Նուբարաշեն վարչական շրջանի,

Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ թաղամասի և հարակից տարածքների,

Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

Ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ ջրատարի գործունեության շուտափույթ վերականգնման նպատակով: Վթարային աշխատանքների իրականացման համար գործող կարգով նախատեսված ժամկետը գերացանցելու դեպքում կտեղեկացվի լրացուցիչ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում