Պարզվել է ամերիկացի լրագրողին մահապատժի ենթարկած գրոհայինի ինքնությունը

Պարզվել է ամերիկացի լրագրողին մահապատժի ենթարկած գրոհայինի ինքնությունը

Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններին հաջողվել Է պարզել այն գրոհայինի ինքնությունը, որն սպանել Է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին: Այս մասին հաղորդել Է բրիտանական Sun թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հատուկ ծառայություններին հաջողվել Է պարզել Ջոն Բիթլի ինքությունը, որը խոսում Է Լոնդոնի բնակիչների համար բնորոշ կոնի բարբառով»,- ասված Է հոդվածում: Նա մականունն ստացել Է հենց իր բնորոշ առոգանության համար:

Ըստ հրատարակության տեղեկատվության՝ «խոսքը վերաբերում Է իսլամ ընդունած այն երիտասարդ բրիտանացուն, որը Լոնդոնի Թաուեր Հեմլեթսի թաղամասի մի խումբ արմատական իսլամիստների հետ որոշ ժամանակ առաջ մեկնել Է Սիրիա»: Հոդվածի հեղինակները նշում են, որ Մեծ Բրիտանիայի այն 500 քաղաքացիների կեսը, որոնք գտնվում են Սիրիայում, Իրաքում եւ Լիբանանում իսլամիստական ահաբեկչական խմբերի կազմում, «Լոնդոնի նախկին բնակիչներ են», հաղորդել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում