«Իրավունք». Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ դաշնակները հեչ դեմ չեն վերադառնալու կոալիցիա

«Իրավունք». Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ դաշնակները հեչ դեմ չեն վերադառնալու կոալիցիա

Թերթն իր բամբասանք խորագրի ներքո գրում է.

«Արդեն իսկ տեղի են ունենում ՀՅԴ-ՀՀԿ ստվերային բանակցություններ: ՀՅԴ-ն ինչ-ինչ ակնկալիքներ ունի՝ ստանալու նախարարական պորտֆելներ, բայց միաժամանակ կուսակցության ներսում էլ առկա են որոշակի տարաձայնություններ: Մեր աղբյուրի վկայությամբ՝ կուսակիցները ամեն ինչ անում են այդ բանակցություններից Աղվան Վարդանյանին մեկուսացնելու համար, թերևս հաշվի առնելով այն բացասական իմիջը ու սկանդալային պատմությունները, որոնք մնացել են որպես ժառանգություն՝ նրա նախարարական պաշտոնավարումից, սոցապ ոլորտում»,–գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում