Ադրբեջանական դպրոցներից դուրս են բերում աշխատող զենքերն ու զինամթերքը

Ադրբեջանական դպրոցներից դուրս են բերում աշխատող զենքերն ու զինամթերքը

Ադրբեջանի հանրակրթական դպրոցներից դուրս են բերում բոլոր  զենքերն ու զինամթերքները:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի կրթության նախարարության նախադպրոցական և ընդհանուր կրթական հարցերով բաժնի պետ Այդին Ահմեդովը հայտարարել է որ, դժբախտ պատահարները կանխելու նպատակով արգելվում է դպրոցներում պահել աշխատող կամ պիտանի զենքեր:
Նրա խոսքերով, այդ միջոցառումները չեն տարածվում միայն այն զենքերի և զինամթեքների վրա, որոնք չունեն ռազմական նշանակության և կիրառվում են միայն ուսումնական նպատակներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում