Կրկին փակ է Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային ճանապարհը

Կրկին փակ է Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային ճանապարհը

Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին սողանք է տեղի ունեցել: Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նախնական տվյալներով սողանքից տուժողներ չեն եղել: Կազբեկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիվի Կիրիկաշվիլին հայտնել է, որ սողանքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ եղել էր 2014 թվականի մայիսին: Դեպքի վայրում արդեն աշխատում են մասնագետները:

Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Յուլիա Ստարչենկոն տեղեկացրել է, որ հաշվի առնելով սողանքից բխող վտանգները, Ռազմավիրական ճանապարհը ժամը 22:45-ից Վրաստանի հատվածում ավտոմեքենաների երթևեկության համար փակվել է: Ստարչենկոն նշել է, որ Ռուսաստան-Վրաստան սահմանային շրջանում գտնվող Վերին Լարսի անցակետը փակ է:

Մայիսի 17-ի առավոտյան Վրաստանի տարածքում տեղի էր ունեցել սառցախառը սելավ, որը փակել Էր Ռազմավիրական ճանապարհը եւ Թերեք գետի հունը: Դարիալի կիրճում «Կազբեկ» (Վրաստան) – «Վերին Լարս» (Ռուսաստան) սահմանապահ անցակետի աշխատանքը դադարեցված Էր’ ինչպես վրացական, այնպես Էլ ռուսական կողմից: Բավական երկար ժամանակ պահանջվեց երթեւեկությունն այդ հատվածով կազմակերպելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում