Ադրբեջանը քարոզչական և տեղեկատվական տեսակետից բավական թույլ դիրքերում է. Հրանտ Մելի-Շահնազարյան

Ադրբեջանը քարոզչական և տեղեկատվական տեսակետից բավական թույլ դիրքերում է. Հրանտ Մելի-Շահնազարյան

Ադրբեջանը վերջին տարիներին լուրջ գումարներ է ծախսել’ եվրոպական, ամերիկյան, ռուսական վերլուծական կենտրոններում զարգացնելով է մի թեզ, ըստ որի, չնայած ռազմաճակատում հայկական կողմը հաղթանակ է տարել, բայց պատերազմում այն պարտվել է: Արդյունքում, իբրև թե, Ադրբեջան այնքան է զարգացել ամեն առումով, որ Հայաստանը նոր պատերազմի պարագայում կպարտվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ըստ այդմ՝ Ադրբեջանն առաջարկում է բանակցություններ Հայաստանի՝ իբրև «պարտված» կողմի հետ: Թեզը զարգացնելու համար լուրջ գումարներ են ներդրվել: Ըստ էության, օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ սա որևէ հիմք չունի: Հայ-ադրբեջանական հարաբերություններում Հայաստանը շարունակում է մնալ դոմինատ դերում, և այն քարոզչությունը, թե իբրև Ադրբեջանի ռազմական բյուջեն հավասար է Հայաստանի ամբողջ բյուջեին, և դա իրենց առավելություն է տալիս, սխալ է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը հասկացել է, որ ռազմական գործողություններով չի կարող իրավիճակ փոխել տարածաշրջանում: «Ադրբեջանը հիանալի հասկանում է, որ քարոզչական և տեղեկատվական տեսակետից բավական թույլ դիրքերում է, և փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել այլ տեղեկատվական գործընթացների վրա, և , ցավոք, այսօր դա մասամբ նրանց հաջողվում է»,-նշեց Մելիք-Շահնազարյանը:

Նրա համոզմամբ՝ հայերը չպետք է ուշադրություն դարձնեն ադրբեջանական անիմաստ հրապարակումներին և շեղվեն անհեթեթությունների վրա: «Վերջին շրջանում միասնականությունն ամենուր էր, անգամ ընդդիմադիր կուսակցությունների շրջանում, արտաքին վտանգի պարագայում բոլորն արագ կոնսոլիդացվեցին»,-նշեց քաղաքագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում