Թուրքիայի դեսպանը ցավակցություն է հայտնում, իսկ Ադրբեջանը երգում և պարում է

Թուրքիայի դեսպանը ցավակցություն է հայտնում, իսկ Ադրբեջանը երգում և պարում է

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունը ցավակցություն է հայտնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի առաջնագծում ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ, ինչի մասին դիվանագետը գրել է twitter-ի իր էջում: Այս մասին հայտնում է haqqin.az-ը’ դժգոհություն հայտնելով ադրբեջանական հասարակությանը ցնցած այդ մեծաթիվ կորստի մասին մինչ այ ժմ պաշտոնական արձագանքներ չլինելու առթիվ:

«Տեղեկատվություն է գալիս զորքերի շփման գծում մեր ադրբեջանցի եղբայրների զոհվելու մասին: Ես ցավակցություն եմ հայտնում բոլոր զոհվածների ընտանքիներին», -նշել է Թուրքիայի դեսպանը:

«Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ, ընդհանրապես, Պաշտպանության նախարարությունը դեռեւս ոչ մի կերպ չեն արձագանքել 1994 թվականին զինադադարի ռեժիմ հաստատվելուց պահից ի վեր ադրբեջանական բանակի խոշորագույն կորստի մասին տեղեկատվությանը: Դրա հետ միասին’ ադրբեջանական հեռուստաալիքները ոչ մի փոփոխություն չեն մտցրել իրենց հաղորդումների ցանցում եւ շարունակում են եթերեային օրը երգերով եւ պարերով», -դժգոհում է haqqin.az-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում