Օպերայի մոտ «կուտակայինի» դեմ ցույցը հետաձգվեց և ակտիվիստները մեկնում են Արմավիր

11.Feb.2014 - 12:05

Երեկ տեղի ունեցած ընդդեմ կուտակային պարտադիր վճարների Օպերայի անձնակազմի բողոքի ակցիայից հետո հայտարարվեց այն մասին, որ բողոքի ակցիան շարունակվելու է այսօր՝ Ազատության հրապարակում։ Սակայն այսօր Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դիմաց կայանալիք ակցիան՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի, հետաձգվել է մինչև ժամը 14.00–ը: Բանն այն, որ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները պատրաստվում են շտապ ուղևորվել Արամիվիր մարզ:

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների փոխանցմամբ, «Սարդարապատ» տուն-թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն իր աշխատակիցներին ստիպողաբար ցանկանում է տեղափոխել Արմավիրի ՎՏԲ–Հայաստան բանկի մասնաճյուղ՝ կուտակային պարտադիր վճարներ կատարելու: Այդ կապակցությամբ ակտիվիստներ որոշել են ուղևորվել Արմավիրի մարզ:

Times.am-ի խմբագրությունը ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ է
Վիրավորանքներ պարունակող յուրաքանչյուր մեկնաբանություն անմիջապես ՀԵՌԱՑՎԵԼՈՒ է:
Last news
17.Sep.2014
16.Sep.2014
15.Sep.2014
14.Sep.2014
13.Sep.2014
12.Sep.2014
Times.am on Facebook