ԿԸՀ-ն հետևում է Արարատի համայնքային ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին

09.Nov.2013 - 16:34

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով եղել է Արարատի մարզի Արարատ համայնքում, որտեղ ծանոթացել է 2013թ. նոյեմբերի 10-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նախապատրաստման աշխատանքներին:

Ինչպես տեղեկացնում են  ԿԸՀ մամուլի ծառայությունից, ՀՀ ԿԸՀ նախագահը հանդիպել է Արարատ համայնքում կազմավորված բոլոր 7 տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հետ, այցելել ընտրական տեղամասեր' հետևելով տեղամասերում տարվող աշխատանքի ընթացքին:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ինչպես նաև տեղամասերում քվեաթերթիկների ստորագրման ընթացքին հետևող տեղական հասարակական կազմակերպությունների դիտորդներն ընտրական գործընթացների վերաբերյալ որևէ դիտողություն չեն ներկայացրել:

Times.am-ի խմբագրությունը ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ է
Վիրավորանքներ պարունակող յուրաքանչյուր մեկնաբանություն անմիջապես ՀԵՌԱՑՎԵԼՈՒ է:
Last news
30.Aug.2014
29.Aug.2014
28.Aug.2014
27.Aug.2014
Times.am on Facebook