ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն այսուհետ կգործի նոր վարչական շենքում

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն այսուհետ կգործի նոր վարչական շենքում’ քաղաք Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 շենք հասցեում: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նոր վարչական շենքի տեղափոխման աշխատանքներով պայմանավորված’ սեպտեմբերի 11-13-ը և 17-ին վարչությունը նույնականացման քարտեր և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր ստանալու դիմումներ չի ընդունվելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում