Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է տեղակայել
19/03/2019 15:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածում նոր զորամաս է տեղակայել: Տարածքը սահմանակից է ՀՀ Տավուշի մարզին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նոր զորամասի տեղակայման մասին հայտնել է Ադրբեջանի սահմանային պետական ծառայության պետ Էլչին Ղուլիևը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում