Ոստիկանները ներս մտան, առանց մի բան ասելու ինձ գցեցին գետնին. «Ջազվեի» աշխատակցուհի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանները ներս մտան, առանց մի բան ասելու ինձ գցեցին գետնին. «Ջազվեի» աշխատակցուհի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Aysor.amԱզատության հրապարակում շարունակվում են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցերը:

Քիչ առաջ «Ջազվեի» աշխատակցուհիներից մեկը մոտեցավ Aysor.am-ին թղթակցին, ցույց տվեց ձեռքի վնասվածքն ու պատմեց, որ ինքը գտնվել է սրճարանի ներսի հատվածում ու ոստիկաններն առանց զգուշացման սկսել են այնտեղ եղած մարդկանց հրելով դուրս բերել տարածքից:

«Մոտեցան ոստիկանները, առանց ոչ մի բան զգուշացնելու՝ գցեցին գետնին, քաշեցին, որ դուրս հանեն», – ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ցուցարարների հետ հանդիպել էր Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը: Այս պահին թաղապետը ժամանակավոր հեռացել է Ազատության պողոտայից՝ քաղաքապետարանում հարցի շուրջ քննարկումներ իրականացնելու համար: Ազատության պողոտայում են նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ու խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ովքեր պնդում են, որ քաղաքացիների նկատմամբ բռնի ուժ կիրառելն անթույլատրելի է:

Ավելի վաղ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Aysor.am-ին տեղեկացրել էին, որ Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում հիվանդանոց են տեղափոխվել 1 ոստիկան և 1 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում