Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին

Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 21-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանի և ԱՄԷ միջև հարաբերությունները գտնվում են ամուր հիմքերի վրա՝ այդ գործընթացում առանձնահատուկ ընդգծելով հայկական համայնքի դերը:

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում երկու երկրների միջև փոխգործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար և մաղթել ամենայն հաջողություն իր բոլոր ապագա նախաձեռնություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում